Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 11-ին, կազմել է 482.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.64 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.61 դրամ (նվազել է 0.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 656.44 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.44 դրամ (մնացել է անփոփոխ):