Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի <<Երկիր Ծիրանի>> կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի համակիրների հայտարարությունը

Հարգելի Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներ
Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը համարելով անօրինական,հասկանալով նման ղեկավարի ու նրա պաշտոնական նշանակումների հետևանքները,հետագա խնդիրներից՝կրքերի թեժանալուց զերծ մնալու համար Վալոդյա Գրիգորյանի համակիրները կազմակերպել են ստորագրահավաք համայնքում նոր ընտրությունների անցկացման համար։Ստորագրահավաքին մասնակցել և իր համաձայնությունն է տվել մոտ 5.500 բնակիչ։
Մենք հակված ենք հավատալու որ կառավարությունը դեմ է անօրինականությանը և հասկանալով որ նման ոչ օրնական ճանապարհով նշանակումը դեմ է ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետ պ֊ն Փաշինյանի սկզբունքներին,ինքներս որոշել ենք ստորագրված փաստաթղթերը տանել կառավարություն ,հանձնել,խնդրել ու յուրաքանչյուրս որպես այս երկրի տեր պահանջել ճիշտ որոշում։
Հունվարի 20֊ին 10.00 խնդրում ենք ձեր մասնակցությունը կառավարության շենքի դիմաց տեր կանգնելու ձեր իսկ քվեին,ձեր իսկ ընտրած թեկնածուի օգտին։
Կանխավ շնորհակալություն…