Փաշինյանի սրտի օլիգարխը շրջանցում է օրենքը.պոլիէթիլենային տոպրակները վկա

Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը,սակայն ինչպես պարզվում է, գտնվել են օրենքը շրջանցողներ: Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ՍԻԹԻ սուպերմարկետների ցանցում շարունակում են վաճառել սեփական լոգոյով սեփական  տոպրակները: Ավելին, պոլիէթիլենային տոպրակների <<որակը>> բարձրացել է. դարձելեն ավելի հաստ և ավելի թանկ՝ 15-ի փոխարեն 45 դրամ: Մնում է ենթադրել,  որ Նիկոլ Փաշինյանի  սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը,ինչպես նախորդ իշխանությունների օրոք,այնպես էլ թավիշից հետո  շարունակում է  իր օրենքներով առաջ շարժվել և մնալ արտոնյալի կարգավիճակում:

Հիշեցնենք,որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը արգելող օրենքի նպատակը բնապահպանական խնդիրները մեղմելն է, քանի որ ըստ մասնագետների՝ աղբավայրերում, բնության մեջ հայտնված պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այդ ընթացքում նաև կենդանական աշխարհն է տուժում։

Blic.am