Հայաստանի 7 շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: