Ուկրաինան կոչ է արել Թուրքիային աջակցել Կիևին «այս բարդ ժամանակահատվածում»

Ուկրաինան աջակցություն է խնդրել Թուրքիայից՝ Դոնբասում ՌԴ կողմից հատուկ ռազմական գործողությունների սկսման ֆոնին։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունն Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Կիևին «այս բարդ ժամանակահատվածում»։ Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին աջակցել մեզ այս դժվարին ժամանակներում», – ասվում է գրառման մեջ: