Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ժամանակացույցը

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ժամանակացույցը։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:

Անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով:

Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,- ասված է գրառման մեջ: