Կոռուպցիոն հանցանքի համար մեղադրվող Գևորգ Բաբայանը պաշտոն է ստացել

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

2018-ից 2020 թվականների էլ եղել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: 2016 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Հիշեցնենք, որ 2020 թ. փետրվարին նա Գևորգ Բաբայանն ազատվել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Բաբայանը չէր հիմնավորել իր ազատման պատճառները: Նշենք, որ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության: 2020 թ. մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության, Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։