ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Վիննիցայում Ուկրաինայի Զինուժի բազան ամբողջովին ոչնչացնելու մասին

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ Վինիցայում Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի բազան ոչնչացվել է գերճշգրիտ զենքի միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ը:

«Մարտի 6-ին մեծ հեռավորության գերճշգրիտ զենքի միջոցով շարքից դուրս է բերվել Վինիցայում Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի օդակայանը»,-ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Ընդ որում՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որռուսական Զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով Վինիցայի մերձակայքում օդանավակայանն ամբողջովին ավիրվել է, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այդ կապակցությամբ նա կրկին կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը: