ինչու՞ են վախեցած իմքայլականները

Ազգային ժողովի դարպասները կարճատև ժամանակով քաղաքացիների առջև բացած Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Վահագն Խաչատուրյանի երդմնակալության ժամանակ Մարզահամերգային համալիրում ուժեղացված հսկողություն էր: Անվտանգության նշանառուներն անգամ համալիրի տանիքին էին : Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո միայն նրանք լքեցին Մարզահամերգայինի շենքը: Իսկ ընդհանուր առմամբ Նիկոլն ու տիկինը բավական բարձր տրամադրություն ունեին, ֆուրշետի ժամանակ նրանք ժպտալով մոտենում էին հյուրերին, բաժակ բաժակի խփում, հետաքրքրվում նրանց որպիսությամբ։ Ի տարբերություն քրոջ՝ Աննա Հակոբյանի, բավական վատ տրամադրություն ուներ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով ընկերուհում թևանցուկ  շրջում էր սրահում, խուսափելով որևէ շփումից:

Բազմության մեջ լրիվ մենակ էր մնացել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Այնպիսի տպավորություն էր, թե թիմակիցներն ընդհանրապես չեն ցանկանում շփվել նրա հետ: Գրեթե բոլորին իր հետ լուսանկարվելու առաջարկ էր անում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա լուսանկարվելու հոբբի ունի դեռևս ավագանու անդամ եղած ժամանակներից: ՉԻ-ն անդրադարձել է նրա այդ սովորությունը, երբ ինքն իրեն սելֆի էր անում Երևանի փողոցներում և համացանցում տեղադրում սեփական մեկնաբանությամբ լուսանկարները: Բավական արտառոց էր նաև մինչև բոլորովին վերջերս անհայտ, ներկայում՝ Շիրակի մարզպետ Նազենի Բաղդասարյանի պահվածքը: Նա, բացի վարչապետից ու նրա տիկնոջից, որևէ մեկի հետ չէր շփվում: Իսկ Մարզահամերգային համալիրից դուրս գալուց սպասեց, մինչև երիտասարդ օգնականը մատուցի իր մուշտակը և օգնի հագնել այն, իսկ մյուս օգնականը լայն բաց արեց ծառայողական ավտոմեքենայի դուռը, որպեսզի վերջինսհարմարավետ տեղավորվի: Անփոփոխ էր միայն նախին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի պահվածքը , ով հեռվից հետևում էր իրադարձություններին: «Նախկինների՞ հետ է, թե՞ ներկաների» հարցին Ալեքսանյանը պատասխանեց՝ ապագայի։