Փախուստի փորձի ժամանակ տղամարդը տան պատուհանից նետել է ատրճանակը

Համագործակցելով այլ իրավապահ մարմինների հետ՝ ոստիկանության ՔՈԳՎ և Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 15-ին Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկում հայտնաբերել և Ստեփանավանի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Աշոտ Մ.-ին, որը 2021 թ. մարտի 25-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Փախուստի փորձի ժամանակ Աշոտ Մ.-ն նշված տան պատուհանից նետել է «Մակարովի» նմանվող ատրճանակ՝ պահունակով և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է: Նույն վայրում հայտնաբերվել է նաև նրա նետած կաշվե պայուսակը, որի մեջ կար «Մակարով» տիպի ատրճանակի 1 պահունակ՝ 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող առարկա և պայթուցիչ:

Աշոտ Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին: