Արցախի բարձրլեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում գիշերն առատ ձյուն է տեղացել։

Ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հանրապետության բարձր լեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքը փակ է։