Ստեփանակերտում առատ ձյան պատճառով փլուզված ծածկը վնասել է էլեկտրալարերը

Մարտի 20-ին ժամը 17:16-ին Աի պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում, բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթյա կոնստրուկցիայով հավաքված ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար:

Ժամը 17:18-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր :