375 բեռնատար և 45 մարդատար մեքենա Լարսում սպասում է. ճանապարհը դեռ փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար, 45 մարդատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։