Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում:
Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի և Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: