Ռուսաստանի ԱԳՆ-ը խիստ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ

Ռուսական խաղաղապահ զորախումբը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի գծով երկու կողմերի հետ փոխգործակցությամբ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրադրության ապաէսկալացման համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների պահպանումը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել բարձր մակարդակով առկա եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: