Գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 1790 թեստավորում: Գրանցվել է մահվան 2 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 458 դեպք, որոնցից 409 790-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2383 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 966 388 թեստավորում: