Ավտոմեքենա է ընկել ջրանցքը

Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։