Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահը

84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել է նախկին նախագահի որդին՝ Զաուր Մութալիբովը։

Այազ Մութալիբովը մահացել է երեկ՝ մարտի 27-ին, ժամը 21:00-ին։

Նշենք, որ Այազ Մութալիբովը Ադրբեջանի նախագահն է եղել 1990-1992թթ