Աջափնյակի Գ-1 և Սիլիկյան թաղամասերում ժամանակավորապես գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին ժամը 09:00-19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Սիլիկյան թաղամասերի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: