Մեկնարկել է ապօրինի տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժումը

Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ նախաձեռնել է Երևան համայնքի վարչական տարածքում ապօրինի կերպով տեղադրված, ինչպես նաև տիրազուրկ արտաքին գովազդների ապամոնտաժումը:

Գործընթացը մեկնարկել է Նոր Նորքից և կիրականացվի բոլոր վարչական շրջաններում: