ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քերոբյանը, կատակ անելով, «ցելի» գյուղ զրկել է հողերից. եղիպատրուշցիներն ահազանգում են

Եղիպատրուշցի Պատվական Հակոբյանը կառավարության անդամներին զարմացած հարց է ուղղում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մի կազմակերպություն եկել ու որոշել է գյուղը տեղահանել: Գյուղապատկան հողերի 70 տոկոսը գնել են գրոշներով, ասում է, մնացած 30 տոկոսն էլ շանտաժով են ցանկանում իրենցով անել: Խոսքը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության մասին է, որ կառավարության որոշմամբ՝ Ապարան համայնքի կազմում ներառված Եղիպատրուշ գյուղում պատրաստվում է լեռնադահուկային նոր համալիր կառուցել:

15 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում՝ կառավարությունը համայնքապատկան հողերը ճանաչել է հանրային գերակա շահ ու որոշել այն մասնավորի տնօրինմանը հանձնել: Բայց կառուցվելիք ճոպանուղին, գյուղացիների հավաստմամբ, 10 կմ հեռավորության վրա է տնամերձ հողամասերից, հետևաբար ինչո՞ւ են գյուղացիների հողամասերի վրա աչք դրել: Գյուղացիների համոզմամբ կառավարության ներկայացուցիչները ո՛չ հողի արժեքը, ո՛չ էլ նշանակությունը գիտեն:

Նրանք, ասում են, կաբինետներում նստած որոշում են՝ հողը մշակվո՞ւմ է, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/DAi6lykEdWo

 

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան