Իրականում ինչ է արել Կառավարությունը նախորդ տարի. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցը նրանք որպես ձեռքբեում ներկայացրին խորհրդարանում: Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում մեծացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:

Իրականում 2021թ. կապիտալ ծախսերի կշիռը նվազել է շուրջ 1.1 տոկոսային կետով՝ լինելով ավելի ցածր, քան 2019թ. մակարդակն է: Կառավարությունը նշում է, որ տեղի է ունեցել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ շուրջ 0.3 տոկոսային կետով՝ պայմանավորված վարչարարության բարելավմամբ, եւ հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 147 մլրդ դրամով: Հարկեր/ՀՆԱ աճի շուրջ 0.5 տոկոսային կետը պայմանավորված է եղել դրոշմանիշային վճարների եւ պարտադիր սոցիալական վճարների աճով: 0.4 տոկոսային կետը կապված է պետական տուրքի աճի հետ: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վարչարարության վատթարացում:

Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ զեկույցում տեղ գտած տնտեսական ոլորտին վերաբերող արդյունքները հիմնականում մանիպուլյատիվ բնույթ ունեն եւ չեն արտացոլում իրական պատկերը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում