Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 858 դեպք, 410 հազար 814-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1739 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 2546 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, առողջացել է 216 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 45 հազար 254-ի: