Քարաթափման վտանգ Աթենքի փողոցում․ երթևեկությունը միակողմանի փակ է

Ապրիլի 28-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի սկզբնամասում առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները միակողմանի փակել են երթևեկությունը։

Փրկարարները հեռացրել են թուլացած քարերը։