ՔՊ-ն քննարկում է իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթեթրթի տեղեկություններով՝ այս օրերին քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեր տեղեկություններով, քննարկել են՝ ընդդիմադիրներին դիմադրություն ցույց տալու համար արժե փողոց դուրս գալ: Տեղեկությունը ճշտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ կապ հաստատեցինք:

«Խմբակցության մակարդակով նման հարց չի քննարկվել, հետեւաբար նման տեղեկության չեմ տիրապետում: Որպես կուսակցական էլ նման ինֆորմացիա չունեմ»: Մեր դիտարկմանը, թե իշխանականները ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը հենց հնարավոր է հակընդդեմ ցույց կազմակերպեն, Աղազարյանն արձագանքեց. «Այդ օրը վաղն է. եթե նման բան լիներ, ապա միջոցառումների մասին նախապես բոլորս էլ կիմանայինք»:

Այնուամենայնիվ, եթե քաղաքական իշխանությունը որոշի իր հզորությունը ցույց տալու համար փողոց դուրս գալ, ապա քաղաքացիական բախումները անխուսափելի կլինեն, ինչը հատկապես կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի շահերից չի բխում հաստատ:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում