Գլխավոր զորահանդեսը կանցկացվի Կարմիր հրապարակում

Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական պատերազմում հաղթանակի 77-ամյակի առթիվ գլխավոր զորահանդեսը կանցկացվի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում, տեղի ժամանակով 10։00-ին։ Դրան կմասնակցի 11000 զինվորական, 131 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև 77 ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զորահանդեսը կղեկավարի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար հանդես կգա ուղերձով, որից հետո ողջ երկիրը մեկ րոպե լռությամբ կհարգի Հայրենական Մեծ Պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը։ Շքերթի ավարտին պետության ղեկավարը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին։

Պուտինի ելույթից և մեկ րոպե լռությունից հետո կսկսվի զորքերի հանդիսավոր երթը։