Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2 տոկոս գնաճ. ինչ պատկեր է

Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է 2 տոկոս գնաճ: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-2.6 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում:

Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, փետրվար-ապրիլին հանրապետությունում գրանցվել է հեղուկ ածխաջրածնային սեղմված գազի 7.9 տոկոս գնանկում: Մեր հանրապետությունում ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1 և 7.2 տոկոս գնաճ: Օրինակ, 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ բենզինի գինն աճել է 22.4, իսկ դիզելային վառելիքինը՝ 41.5 տոկոսով:

Հայաստանում բենզինի գինը չի նվազում. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 510 դրամով, իսկ պրեմիումը՝ 530 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները մշտապես արդարանում են, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:
Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ բենզինի բարձր արժեքը պահպանվում է:

Օրինակ՝ այսօրվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի դոլարի առքի առավելագույն գինը 460 դրամ է, վաճառքինը՝ 480 դրամ:

Բացի այս,Blic am-ը տեղեկացավ, որ, մայիսի 2-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.33 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 25 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը մեծ քանակությամբ բենզին է ներկրում: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերզանացում է 500 դրամը: Իսկ ահա Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը մայիսի 2-ի տվյալներով կազմում է 352 դրամ:

Բայց վրացական շուկայում բենզինի միջին գինը զգալի է բարձրացել՝ հասնելով 629 դրամ: