Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև

Մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում՝

Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: