Հռոմի պապն ընդունել է հայ հոգեւորականներին եւ համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը նախօրեին ընդունել է հայ հոգեւորականների եւ համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը։ Այս մասին հայտնի է դարձել Phoenix Tour Armenia տուրիստական ընկերության ֆեյսբուքյան գրառումից։

Հայկական զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է նաեւ պատմական լուսանկար հանդիպումից։

«Հիանալի լուսանկար է Վատիկանի ուղղափառ հոգեւորականների եւ վանականների երեկվա հանդիպումից. Հռոմի պապը համբուրում է Հայ Առաքելական եկեղեցու սրբազան կախազարդը՝ ողջունելով հայ հյուրերին», նշվել է Phoenix Tour Armenia-ի հաղորդագրությունում։