Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:

Լավրովը Հայաստան է եկել Անկարայից, որտեղ բանակցություններ էր իրականացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հունիսի 9-ին տեղի է ունեցել Լավրովի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երևանում Լավրովը մասնակցելու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

ՌԴ արտգործնախարարն ու ՀՀ արտգործնախարարն այցելել են Ծիծեռնակաբերդ: