Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հուղարկավորության արարողությունն էր՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցուց։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձեւավորվել։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Սիմոնյանների ընտանիքին եւ առաջարկել հուղարկավորությունն իրականացնել Երեւանի պետական համալսարանից, որտեղ 13 տարի ռեկտոր է աշխատել Արամ Սիմոնյանը, սակայն ընտանիքը մերժել է առաջարկը։ Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին եւ պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ռեկտորի աթոռը եւ հանձնեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Ընտանիքը չի ներել դա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում