Ով կփոխարինի Արթուր Վանեցյանին

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ խորհրդարանի նախագահությանը դիմումը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում եթե պատգամավորը այն հետ չի վերցնում, ապա զրկվում է պատգամավորական մանդատի

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ՝ 8-րդ համարը Մարտուն Գրիգորյանն է, որ Վանեցյանի՝ լիազորությունները դադարեցվելուց հետո կարող է մանդատ ստանալ:

Գրիգորյանը, հիշեցնենք, նախկինում նույնպես պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Լիազորությունների կատարման ընթացքում, սակայն, դուրս է եկել խմբակցությունից ու կուսակցությունից: