Ընդամենը… թեկնածու էր…

Ընդամենը… թեկնածու էր… Կառավարության այսօրվա նիստում ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվեց փաստաբան Սեդա Սաֆարյանը: Մեր լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է նրան հաջողվել առաջադրվել այդ պաշտոնում, վերջինս պատասխանեց. «Ես ընդամենը թեկնածու եմ, ինձ հարցեր մի ուղղեք»: Մեզ մնում է հետևություն անել, որ թեկնածուներին հարցեր ուղղել չի կարելի։ Իսկ այդ դեպքում ինչպե՞ս են անցնելու քարոզարշավները։ Հիշեցնենք, որ մինչ վերջերս իրավապաշտպան Սեդա Սաֆարյանն անխնա քննադատում էր իշխանությունների աշխատաոճը երրորդ իշխանությունների հետ քաղաքական գործարքի մեջ լինելու համար, իսկ այսօր արդեն փորձում է երրորդ իշխանության մաս կազմել: Հիշեցնենք, որ 2021թ. ԱԺ ընտրություններում Շիրինյան-Բաբաջանյան կուսակցությունների դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնումէր Սեդա Սաֆարյանը: