Հուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին,ժամը 20:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Կարդացեք նաև:
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվեց. մյուս աշխատակիցներն ազատ արձակվեցին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուբեն Վարդանյանը լիազորությունների լայն շրջանակ կարող է ունենալ. Արայիկ Հարությունյանի հետ խոսակցու...