Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։

Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»։