Բժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ՝ կոչում

Վերջին տարիներին  հայ  իրականության մեջ մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկների, դժբախտաբար, ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Իսկ երբ հանդիպում ես,հասկանում ես,որ լավ բժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ ՝ կոչում: Այս դեպքում շնորհակալական խոսքերն ավելորդ են արտահայտելու այն երախտիքը, որ զգում եմ բժշկուհի Թագուհի Գալեմդարյանի հանդեպ: Իմ խոսքերը կարող են հաստատել այն հիվանդները, ովքեր հույսով ու հավատով են դիմում Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, գաստրոէնտերոլոգ Թագուհի Գալեմդարյանին ու հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով։

Բուժման ընթացքում ավելի մոտիկից առնչվելով  բժշկուհու հետ ,  մեկ անգամ ևս համոզվում ես, որ ընտրելով բժշկի աշխատանքը, նա Հիպոկրատի երդմանը  հավատարիմ, փորձն ու գիտելիքները ի սպաս է դրել մարդկանց առողջության պահպանման կարևորագույն գործին: Իսկ նրան ուղղված շնորհակալական խոսքերն ուղղղակի ամբողջացնում են կոչումով բժշկի կերպարը:

Անսահման երախտիքով ցանկանում եմ ասել՝ սիրելի բժշկուհի, Դուք Ձեր կենսակերպով ու աշխատաոճով վաղուց եք փաստել , որ   Ձեր աշխատանքը կատարելիս  երբեք հաշվի չեք առնում հոգնությունն ու ժամանակը: Շնորհակալություն, որ մեր կողքին կան  Ձեզ նման հմուտ ու փորձառու մասնագետներ,ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և նրանց  բուժումը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Լիանա Դավթյան