ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական կողմի քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: