2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին. ինչ է կատարվել

Պատերազմի հետեւանքները շարունակում են ցավալի դեպքերի պատճառ դառնալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդենիսում 58 տարեկան կինը տանը խմել է էսենցիա և տեղափոխվել հիվանդանոց: Նա փորձել է ինքնասպան լինել: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ քայլի պատճառը եղել է այն , որ տիկնոջ փեսաներից մեկը 44-օրյա պատերազմում զոհվել էր, իսկ ահա մյուս փեսան այս տարվա սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման արդյունքում է զոհվել:

Հիշեցնենք, որ սետեմբերի 13-ին Վարդենիս քաղաքի բնակիչը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան էր եղել: Ի դեպ, որդուն դեռեւս չեն հայտնաբերել: