ՌԴ վարչապետը Հայաստան կգա

Արմլուրի  տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստան կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ենթադրելի է, որ նա Երևան կայցելի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:

Թե ՌԴ վարչապետն ինչ առանձին հանդիպումներ կունենա, դեռևս ոչինչ հայտնի չէ: