Հնարավոր է սկսվեն Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կարող է լինել լուրջ հնարավորություն` սկսելու Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները:

Փաշինյանն ընդգծեց, որ նոյեմբերի 23-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ դրական ազդակներ է ստացել վերջինից:

«Նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի: Բայց լավ է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,-ասաց նա: