Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ Է արել չթուլացնել ուշադրությունը Պաղեստինի և Իսրայելի հակամարտության նկատմամբ

Մենք չպետք է թույլ տանք, որ Պաղեստինի և Իսրայելի հակամարտության նկատմամբ ուշադրությունը թուլանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ մերձավորարևելյան կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը:

«Կարևոր է թույլ չտալ, որ խնդրի հանդեպ միջազգային ուշադրությունը թուլանա», – ասել է դիվանագետը՝ խոսելով մերձավորարևելյան կարգավորման խնդրի մասին։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել տարածաշրջանային սուր հակամարտություններից, այդ թվում՝ պաղեստինաիսրայելական։

Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդն իր հերթին նշել է, որ տարածաշրջանում հակամարտության կարգավորման միջնորդների «քառյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման գումարման համար «դժվար ժամանակներ են»