Կրկին երկրաշարժ թուրքական Հաթայում

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Հաթայում կրկին երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական NTV–ն հայտնում է, որ Թուրքիայի ժամանակով 22:47-ին Հաթայ նահանգի Արսուսի շրջանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 10.7 կմ խորության տակ։