Ադրբեջանը համաձայնություն է տվել Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը

Ադրբեջանը համաձայնություն է տվել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը ԿԽՄԿ միջնորդությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է, Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետով սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Հաջիզադեն։

Սակայն այս հանգամանքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում, որին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, հայտարությամբ է հանդես եկել.

«Կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների համար՝ պահպանելով սահմանային և մաքսային ընթացակարգերը Աղդամ-Խանքանդի ավտոճանապարհին զուգահեռ։ Ցավոք սրտի, այն կողմը, որը խոչընդոտում է այս համաձայնագրի իրագործմանը, Հայաստանի ստեղծած դեֆոլտն է Ղարաբաղի տարածաշրջանում»: