«Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում»․ արձագանքներ Արցախից

Ստեփանակերտի ուղղությամբ այս պահին կրակոցներ են արձակվում։ Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ՝ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:

Նշենք, որ այս պահին Արցախում կապի հասանելիության խնդիր է առկա և տեղի բնակչության հետ դժվարությամբ է կապ հաստատվել հաջողվում։ Տեղեկություններ կան, որ ԼՂ տարբեր շրջաններում ինտերնետի և հեռախոսակապի անհասանելիություն կա` կայանին հասցված հարվածների և մալուխների դիտավորյալ վնասման պատճառով։

Ներկայացնում ենք մի քանի գրառումներ՝ Արցախից։

Պայթյուններ Ստեփանակերտում. Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ շրջաններում-Արտակ Բեգլարյան

Ստեփանակերտի տան իմ պատուհանից ծուխ եմ տեսնում դիմացի բլուրի վրա: Ավտոմատի կրակոցներ մոտիկ, դրոնի ձայն եմ լսում…. Հրետանին արդեն մոտ քառասուն րոպե ԱՆԴԱԴԱՐ կրակում է: ՇԱՏ ՄՈՏԻԿ ԼՍՈՒՄ ԵՄ… Արցախի լրագրող Մարութ Վանյան։

Արցախում պատերազմ է- պատգամավոր Մետաքսե Հակոբյան