Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ․ Ադրբեջանի ՊՆ

Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ ընթացիկ գործունեությունների մասին տեղեկացված են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը և Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։

«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, և խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները և ռազմական նշանակության օբյեկտները», – ասված է հաղորդագրության մեջ։