Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանում փետրվարի 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Մարզերում փետրվարի 16-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-20-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, 16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։