Սպիտակ տունը հայտարարել է Նավալնիի կյանքից զրկվելու հետ կապված նոր քայլեր ձեռնարկելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նոր քայլեր կձեռնարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ, գործող պատժամիջոցները միայն սկիզբն էին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք պետք է ակնկալենք, որ վարչակազմը ավելի շատ քայլեր կձեռնարկի՝ Կրեմլին պատասխանատվության ենթարկելու Նավալնիի մահվան համար: Այսօրվանը միայն սկիզբն էր», – պնդում է Քիրբին:

Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ լրացուցիչ միջոցների մասին կարող է խոսք լինել։

Փետրվարի 23-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում «ռուս երեք պաշտոնյաների դեմ՝ Նավալնիի մահվան կապակցությամբ»։