Խոսք երախտիքի

ԵՊԲՀ-ի հրավիրված մասնագետ, Բեգլարյան ԲԿ-ի մանկաբարձ գինեկոլոգ, իր գործի նվիրյալ բժշկուհի Լիանա Քոչարյանին շատերն են ճանաչում։ Ճանաչում են ոչ միայն այն պատճառով, որ նա շարունակում է հիացնել իր պրոֆեսիոնալիզմով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլև մարդկային տեսակով, մարդկանց օգտակար լինելու իր պատրաստակամությամբ։ Չնայած  բազմազբաղությանը, բժշկուհուն մշտապես կարելի է տեսնել իր փոքրիկ բուժառուների հետ, նրանց առողջական խնդիրներով մտահոգ: Անկախ օրվա ժամից նա մշտական ուշադրության կենտրոնում է պահում փոքրիկ և՛ իր պատասխանատվությանը վստահված բուժհաստատությունը, և՛ փոքրիկ բուժառուներին:

Շատերին Բեգլարյան բժշկական  կենտրոն է ուղղորդում հենց Լիանա Քոչարյանի  բարի համբավը, հավատը նրա հանդեպ: Եվ այդ հավատը երախտիքի խոսքեր են դառնում բազմաթիվ երեխաների ու նրանց ծնողների շուրթերին, քանի որ այդ հավատը փոխհատուցվում է իրենց երեխաների առողջությամբ։

Բժշկուհին ունի աշխատելու իր բանաձևը՝ կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ, իսկ եթե կա հոգածություն, ապա մեծ է բուժման հավանականությունը, արդյունավետությունն էլ՝ հաստատուն

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել սիրելի բժշկուհուն, լավագույն մասնագետին՝ Լիանա Քոչարյանին՝ այն նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար, որ նա ցուցաբերել և ցուցաբերում է ոչ միայն իմ, այլև բոլոր փոքրիկների հանդեպ:  Շնորհակալություն նաև Բեգլարյան ԲԿ-ի տնօրինությանը՝Լիանա Քոչարյանի նման մասնագետներ ունենալու և նրանց աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու համար:

Լիլիթ Դավթյան