Կոչումը՝ Բժիշկ

Երբ մարդը կանգնում է առողջական լուրջ խնդիրների առաջ, և ապավինում բժիշկների օգնությանը, այդ ժամանակ միայն սկսում է հասկանալ, թե որքան կարևոր է, որ բժիշկը մասնագիտական հմտություններից զատ, օժտված լինի նաև մարդկային բարձր արժանիքներով:

Երբ հայտնվեցի թիվ 2 բուժմիավորման  նյարդաբանական բաժանմունքում, չէի էլ պատկերացնում, որ հերթապահ բժշկուհին, որն այնքան երիտասարդ էր, կկարողանա օգնել դուրս գալ օրհասական վիճակից, լուծել իմ առողջական խնդիրները: Սակայն պարզվեց, որ բժշկուհի Կարինե Եղոյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է իր գիտելիքներն ու հմտությունը ի սպաս դնել առողջապահական ոլորտի իր ընտրած ուղղության մեջ, լինել կոչումով բժիշկ և առաջին հերթին բարձրագույն արժեքների կրող: Հոգատար, սրտացավ, մարդասեր, իր գործի նվիրյալ ու այս ամենի հետ մեկտեղ  բառի ուղիղ  իմաստով հոգեբան, ով կարողանում է գտնել նյարդաբանականխնդիրներունեցողհիվանդին նրբազգացորեն մոտենալու և նրա հետանմիջականզրույցսկսելուճանապարհը:

Ու արդեն տարիներ շարունակ իր գործի նվիրյալ բժշկուհին շարունակում է  մարդասիրական  առաքելությունը, շարունակում է իր ինքնատիպ աշխատաոճով առողջություն պարգևել  հիվանդներին և դա կհաստատեն այն բազմաթիվ բուժառուները,  ում բախտ է վիճակվել դիմել Կարինե Եղոյանին:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով երախտիքիս խոսքը ուղղել սիրելի բժշկուհուն՝ ոչ միայն մասնագիտական հմտությունների , այլև մարդկային բարձր արժանիքների համար:

Առանձնահատուկ շնորհակալություն նաև՝  Երևանի թիվ 2 բուժմիավորման տնօրինությանը՝ հանձին տնօրեն Արմեն Նազարյանի՝ Կարինե Եղոյանի նման  մասնագետներ ունենալու և նրանց աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու համար:                  

Լիանա Մամյան