Դեսպանատներում խստացումներ են


Երեկ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար, ի պատասխան նրան, որ վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ն ստանում է դիմումներ, որ ՀՀ քաղաքացիները եվրոպական որոշ երկրների դեսպանություններից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է։

Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։

Շենգենյան վիզա ստանալուց հետո այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։